Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երբ ստ­վե­րը լույս է

Երբ ստ­վե­րը լույս է
14.02.2020 | 00:03

Նախ՝ ով­քե՞ր են հրեշ­տակ­նե­րը. նրանց գո­յու­թյու­նը քրիս­տո­նեա­կան հա­վատ­քի ճշ­մար­տու­թյուն­նե­րից մեկն է։ Հու­նա­րեն «Ան­գե­ղոս» բա­ռը հա­յե­րե­նում ու­նի «Պատ­գա­մա­բեր» ի­մաս­տը։ Ի՞նչ պատ­գամ­ներ են բե­րել այդ լու­սե­ղեն ու հո­գե­ղեն էակ­նե­րը մարդ­կանց հա­մար, ո­րոնց կարևո­րու­թյու­նը վկայ­վել է Գր­քե­րի Գիր­քը հա­մար­վող «Աստ­վա­ծա­շունչ» մա­տյա­նում` բազ­մա­թիվ ան­գամ։ Այն­տեղ նկա­րագր­ված կարևոր մի պատ­մու­թյուն չկա, որ­տեղ չն­կա­րագր­վի հրեշ­տակ­նե­րի գոր­ծուն մաս­նակ­ցու­թյու­նը տվյալ պատ­մու­թյա­նը, որ­տեղ նրանք թե­պետ լու­սե­ղեն ու հո­գե­ղեն, բայց և տե­սա­նե­լի որևէ կեր­պա­րանք են առ­նում մարդ­կանց հետ հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ մտ­նե­լու հա­մար։ Իսկ ո՞վ գի­տե՝ ո՞ր հրեշ­տա­կը, և ու՞մ մի­ջո­ցով է շփ­վում յու­րա­քան­չյու­րիս հետ այ­սօր էլ։ Ե­թե դառ­նանք հա­յոց ե­կե­ղե­ցու՝ հրեշ­տակ­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած վե­րա­բեր­մուն­քին, ըստ այդմ էլ հա­վա­տում ենք, որ հրեշ­տակ­նե­րի աշ­խարհն ան­տե­սա­նե­լի է մարմ­նա­վոր­նե­րի աչ­քե­րին, մա­նա­վանդ, երբ մարդ­կանց աչ­քերն ա­վե­լի շատ են տար­ված կյան­քա­յին ախ­տե­րով։ Հրեշ­տակ­նե­րի էու­թյու­նը հո­գե­ղեն ու լու­սե­ղեն է, ուս­տի չի կա­րող ըն­կալ­վել տե­սո­ղու­թյամբ կամ պատ­կե­րաց­վել երևա­կա­յու­թյամբ։

Ըստ քրիս­տո­նեա­կան հա­վատ­քի՝ մարդն Աստ­ծուց պա­հա­պան հրեշ­տակ է ստա­նում իր ծն­վե­լու պա­հին, ո­րը նրա կյան­քին մի­ջամ­տում է խոր­հր­դատ­վա­կան ան­տե­սա­նե­լիու­թյամբ՝ ա­ռանց ազ­դե­լու մար­դու ա­զատ գոր­ծե­լու ի­րա­վուն­քի կամ կա­րո­ղու­թյուն­նե­րի վրա։
Իր հրեշ­տա­կի հետ ներ­դաշ­նակ­վո­ղը, ան­շուշտ, կլու­սա­վոր­վի նրա լու­սե մա­սից, կամ, ինչ­պես Լոշ­տա­կի դեպ­քում է, թա­փան­ցիկ կդառ­նա։ Ա­հա այս հիմ­քի վրա է ստեղծ­վել ՀԱ­ԿՈԲ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԻ պատ­մու­թյու­նը՝ մի սո­վո­րա­կան ըն­տա­նի­քում ծն­ված ե­րե­խա­յի՝ Լոշ­տա­կի մա­սին, ով ան­վե­րա­պա­հո­րեն տր­վել է իր պա­հա­պան հրեշ­տա­կի լու­սե­ղեն ո­րակ­նե­րին (նրա­նից ծաղ­կի ա­նու­շա­հո­տու­թյուն է բու­րում, ա­կանջ­ներն այն­քան թա­փան­ցիկ են, որ ստ­վեր չու­նեն, մար­մինն էլ թա­փան­ցի­կու­թյան աս­տի­ճա­նի բա­րա­լիկ է, և այլն), ո­րոնք շր­ջա­պա­տի ու ծնող­նե­րի ոչ միայն զար­ման­քի, այլև խոր ան­հան­գս­տու­թյան պատ­ճառն են դար­ձել։ Հե­ղի­նակն իր հե­րո­սին այդ­պի­սին է ստեղ­ծել՝ ոչ թե ըն­թեր­ցո­ղի հե­տաք­րք­րու­թյու­նը շար­ժե­լու, նրան զվար­ճաց­նե­լու, երևա­կա­յու­թյունն աշ­խա­տեց­նե­լու կամ ու­շադ­րու­թյու­նը դաս­տիա­րակ­չա­կան աշ­խա­տանք­նե­րի վրա կենտ­րո­նաց­նե­լու և այլ­նի հա­մար. խն­դիրն այս­տեղ ա­վե­լի լուրջ է և մտ­նում է հոգևոր ի­մաս­տա­սի­րա­կան, դա­վա­նա­բա­նա­կան, փի­լի­սո­փա­յա­կան ո­լորտ­ներ, ըստ ո­րոնց՝ հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ ո­չինչ չի փոխ­վել, նույն կռիվն է չա­րի ու բա­րու, լույ­սի ու մու­թի, ճշ­տի և սխա­լի միջև։ Ո՞րն է ել­քը, ին­չո՞ւ այս կռի­վը չի ա­վարտ­վում։ Ա­հա թե ինչ հարց է շո­շա­փում հե­ղի­նա­կը, որ, ի­մա­նա­լով բա­րու, լույ­սի ու ճշ­տի հաղ­թա­նա­կի հա­մար հրեշ­տա­կին հետևե­լու կարևո­րու­թյան մա­սին, լա­վա­գույնս գի­տի նաև, որ դրան խան­գա­րո­ղը մար­դուն տր­ված ա­զատ կամքն է։ Հրեշ­տակ­նե­րը հենց այդ­պես էլ գոր­ծում են՝ ա­ռանց ազ­դե­լու ա­զատ գոր­ծե­լու մար­դու կա­րո­ղու­թյան վրա. «...բո­լոր ե­րե­խա­նե­րը հակ­ված են թա­փան­ցի­կու­թյան, բայց նրանց էու­թյու­նը ո­րո­շո­ղը ոչ թե նա­խախ­նա­մու­թյունն է, այլ կյան­քի հե­տա­գա ըն­թաց­քը, այն մի­ջա­վայրն ու մթ­նո­լոր­տը, ո­րի մեջ նրանք ծն­վում ու հա­սակ են առ­նում»։ Ա­հա այս­տեղ պետք է փնտ­րել բա­նա­լին, հու­շում է հե­ղի­նա­կը՝ գե­ղար­վես­տո­րեն ստեղծ­ված պատ­մու­թյան մեջ ու­շադ­րու­թյուն հրա­վի­րե­լով փո­խա­բե­րա­կան ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի, տեքս­տե­րի վրա, ո­րոնք վե­րա­բե­րում են Լոշ­տա­կի հի­վան­դու­թյա­նը։ «Հույժ կարևոր հի­վան­դու­թյուն», ո­րը կոչ­վում է՝ թա­փան­ցի­կու­թյուն, այ­սինքն՝ լույ­սով լի և ան­ստ­վեր, ո­րը ա­ռօ­րյա ի­րա­կա­նու­թյան մեջ դիտ­վում է որ­պես շատ վտան­գա­վոր հի­վան­դու­թյուն։
Դժ­վար չէ հաս­կա­նալ, որ ան­նյու­թե­ղե­նը ստ­վեր չի կա­րող ու­նե­նալ, նաև դժ­վար չէ հաս­կա­նալ, որ նյու­թը վե­րա­բե­րում է հենց այն ա­մե­նին, ինչ, իս­կա­պես, ձեռք է բեր­վում այն մի­ջա­վայ­րում, ուր ծն­վում են ե­րե­խա­նե­րը։ Մինչ­դեռ՝ «Ե­րե­խա­նե­րի մեջ գե­րիշ­խում է հրեշ­տա­կա­յի­նը, այդ իսկ պատ­ճա­ռով նրանք ծն­վում են ան­ստ­վեր... Եվ ձեր ա­զատ կամքն է տնօ­րի­նե­լու ձեր որ­դու և մարդ­կու­թյան ճա­կա­տա­գի­րը։ Կու­զեք՝ կա­զատ­վի թա­փան­ցի­կու­թյու­նից և կդառ­նա սո­վո­րա­կան տղա, չեք ու­զի՝ չի ա­զատ­վի ու կար­ժա­նա­նա զո­հա­բեր­վող նվի­րյա­լի ճա­կա­տագ­րին...»։
Հույժ վտան­գա­վոր թա­փան­ցի­կու­թյուն կոչ­վող հի­վան­դու­թյու­նից ա­զատ­վե­լու ել­քը շատ պար­զա­գույն մի բան է. «Ե­թե նա գեթ մի չար խոսք ա­սի, թա­փան­ցի­կու­թյունն ինք­նին կան­հե­տա­նա, ու նա կա­պա­քին­վի»։
Հրեշ­տա­կա­յին լույ­սով լի մար­դու գո­յու­թյամբ է պայ­մա­նա­վոր­ված փր­կու­թյու­նը՝ բա­րու և չա­րի հա­վի­տե­նա­կան կռ­վից։ Իր այս միտքն ա­ռաջ տա­նե­լու հա­մար հե­ղի­նա­կը, ան­շուշտ, հեն­վում է քրիս­տո­նեա­կան այն ճշ­մար­տու­թյան վրա, որ պա­հա­պան հրեշ­տա­կը եր­բեք ե­րես չի թե­քում մար­դուց, որ­քան էլ նա ընկ­նում է մեղ­քե­րի ծու­ղակ­նե­րի մեջ, այլ, որ­պես խղ­ճի հետ զրու­ցող ձայն, ա­մեն կերպ աշ­խա­տում է նրան վե­րա­դարձ­նել ճշ­մա­րիտ ճա­նա­պար­հի վրա։ Ճիշտ այդ մտ­քով էլ նա ուղ­ղոր­դում է թա­փան­ցիկ Լոշ­տա­կի հոր վար­քը՝ վճ­ռա­կան, բայց և նր­բո­րեն մտ­նե­լով հո­գե­ղեն ու լու­սե­ղեն այն տա­րած­քի մեջ, ո­րը վե­րա­բե­րում է հրեշ­տակ­նե­րի աշ­խար­հին։
Խիստ լուրջ ու պա­տաս­խա­նա­տու, մարդ­կա­յին հոգևոր ու բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի մա­սին թե­մա է ընտ­րել Հա­կոբ Սո­ղո­մո­նյա­նը, ո­րը հյու­սել է սո­վո­րա­կան ըն­տա­նի­քում ծն­ված ե­րե­խա­յի շուր­ջը, ում ա­կանջ­նե­րը սո­վո­րա­կա­նից մեծ ու թա­փան­ցիկ են, և ո­րը հետևյալ խոր­հուրդն ու­նի.
«Ինչ­պես լույսն է ա­նար­գել թա­փան­ցում նրանց մեջ, այն­պես ա­նար­գել ներ­թա­փան­ցում է նաև այ­լոց ցավն ու վիշ­տը։
Մեծ ու թա­փան­ցիկ ա­կանջ­ներն օգ­նու­թյան կան­չը լսե­լու և օգ­նու­թյան հաս­նե­լու հա­մար են։
Սա­կայն մեկ այլ մար­դու օգ­նե­լը տե­ղի է ու­նե­նում յու­րա­քան­չյու­րիս մեջ ե­ղած կեն­սա­կան ու­ժե­րի հաշ­վին։
Օգ­նու­թյու­նը կյանք ար­ժե։
Ան­ստ­վեր­նե­րի գթասր­տու­թյու­նը ան­սահ­ման է. նրանք չու­նեն չա­փի զգա­ցում և այ­լոց տր­վե­լով՝ ի վեր­ջո, սպառ­վում են»։
Լոշ­տա­կի ծնող­նե­րի դե­րը գր­քի սյու­ժեի մեջ պայ­մա­նա­վոր­ված է հե­ղի­նա­կի մտ­քե­րը, գա­ղա­փար­նե­րը, հա­մո­զում­նե­րը վեր հա­նե­լու, ըն­թեր­ցո­ղի առջև բա­ցե­լու հնա­րա­վո­րու­թյան ստեղ­ծու­մով։ Ողջ պատ­մու­թյու­նը ծն­վում ու զար­գա­նում է՝ ըստ նրանց հայտ­նա­բե­րում­նե­րի, որ ա­նում են՝ հետևե­լով ի­րենց որ­դու վար­քին ու տես­քին։ Նրանք ընդ­հան­րաց­ված կեր­պար­ներ են, և, ինչ­պես ի­րա­կա­նում գրե­թե բո­լոր ծնող­նե­րը, նյար­դայ­նա­նում են, երբ հան­դի­պում են որ­դի­նե­րի ան­սո­վոր «թա­փան­ցի­կու­թյա­նը», որ նշա­նա­կում է՝ զգալ ի­րեն «լու­սա­վոր, պայ­ծառ, սի­րով և հա­վա­տով լի վե­րերկ­րա­յին մի­ջա­վայ­րում», լի­նել շատ բա­րի, գթա­սիրտ, օգ­նու­թյան շտա­պող, կա­րե­կից և նման ար­ժեք­նե­րով լի. «Հայ­րիկն զգում է, որ Լոշ­տա­կի ազ­դե­ցու­թյան տակ խար­խլ­վում և ճար­ճա­տյու­նով փուլ են գա­լիս կյան­քի և աշ­խար­հի վե­րա­բե­րյալ իր պատ­կե­րա­ցում­նե­րը, ող­ջա­խոհ, բա­նա­կան ու բա­նող հո­մո­յից ին­քը վե­րած­վում է դյու­րազ­գաց, դյու­րա­հա­վատ ու դյու­րա­բեկ ա­րա­րա­ծի՝ այր մար­դուն և, առ­հա­սա­րակ, ժա­մա­նա­կա­կից Եր­կիր մո­լո­րա­կի բնակ­չին ան­հա­րիր մի սեն­տի­մեն­տալ զանգ­վա­ծի, ո­րը հան­կարծ կա­րող է թող­նել բան ու գործ և կյան­քը նվի­րել թի­թեռ­նիկ­նե­րի փր­կու­թյան վեհ ա­ռա­քե­լու­թյա­նը կամ նման մի այլ ան­հե­թե­թու­թյան։ Հայ­րի­կը սար­սա­փում էր ի­րեն սպառ­նա­ցող այդ կեր­պա­րա­նա­փո­խու­թյու­նից և ար­դեն ոչ թե փր­կում, այլ դաս­տիա­րա­կում կամ դար­ձի էր բե­րում Լոշ­տա­կին, ոչ թե խրա­տում, սո­վո­րեց­նում էր որ­դուն, ոչ թե մր­ցակ­ցում, այլ մար­տն­չում էր իր հա­մար և իր հա­մար էր ձգ­տում հաղ­թել, կոտ­րել նրան, են­թար­կել ի­րեն, դարձ­նել իր նման։ Իսկ ձա­խող­վե­լիս, հա­մոթ ի­րեն, խոս­տո­վա­նում էր, որ լց­վում է չա­րու­թյամբ»։
Ճիշտ այս­պես էլ ըն­թա­նում է մարդ­կու­թյան պայ­քա­րը լույ­սի դեմ, ո­րով­հետև չա­րը շատ գրա­վիչ մե­թոդ­ներ է ա­ռա­ջար­կում, ու մարդն ինքն էլ, ինչ­պես Լոշ­տա­կի հայ­րի­կը, ի­րեն մի օր բռ­նում է այն բա­նում, որ, իս­կա­պես, լց­վել է չա­րու­թյամբ։
Որն է պատ­ճա­ռը՝ լոշ­տակ­նե­րին «դար­ձի բե­րե­լու» մարդ­կու­թյան մղում­նե­րի, մինչև ե՞րբ է շա­րու­նակ­վե­լու անհ­նա­զան­դու­թյու­նը՝ սե­փա­կան հրեշ­տակ­նե­րին, և ո՞րն է ել­քը այդ ա­մե­նից։
Հե­ղի­նակն այս հար­ցերն օ­դում կախ­ված չի թող­նում և որ­պես կյան­քի տա­րաբ­նույթ կող­մե­րը բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րով չա­փո­րո­շող գրող ու մտա­վո­րա­կան՝ ան­շուշտ, կանգ է առ­նում այդ ար­ժեք­նե­րի կարևոր­ման վրա՝ դրանց մեջ ա­ռանձ­նաց­նե­լով և որ­պես փր­կօ­ղակ մատ­նան­շե­լով Գթասր­տու­թյու­նը կամ Կա­րեկ­ցան­քը։
Եր­կիր ու եր­կինք իր տու­նը դարձ­րած հրեշ­տա­կը, Լոշ­տա­կի մի­ջո­ցով մարդ­կու­թյան կյան­քի փր­կա­գործ­ման ճա­նա­պար­հին կարևո­րե­լով «Սի­րիր մեր­ձա­վո­րիդ» պատ­գա­մը, այն ա­վե­լի հաս­կա­նա­լի և ըն­դու­նե­լի է դարձ­նում՝ բա­ցե­լով նույն պատ­գա­մի այն ե­րե­սը, ուր գր­ված է՝ «Ե­ղիր գթա­սիրտ»։ Սա­կայն, գթասր­տու­թյու­նը սի­րո ե­րա­նե­լի վի­ճա­կից տար­բեր­վում է դի­մա­ցի­նի ցավն զգա­լու, այն զգա­լով օգ­նու­թյան շտա­պե­լու տա­ռա­պա­գին վի­ճակ­նե­րով։ Այդ ա­մե­նի օ­րի­նա՞­կը... Խնդ­րեմ՝ երկ­րա­շարժ, հա­յոց պա­տու­հա­սած ծանր տա­ռա­պանք, ո­րի մի­ջից չէր կա­րող չբաց­վել գթասր­տու­թյուն ա­նու­նով ծա­ղի­կը։ Ա­հա և զո­հը՝ մի ժո­ղո­վուրդ, ո­րի զո­հա­բե­րու­թյու­նը, հա­նուն աշ­խար­հում գթասր­տու­թյան վե­րըն­ձյուղ­ման, ե­ղավ, ինչ­պես նկա­տում է գրո­ղը, իսկ ճշ­մա­րիտ Գթասր­տու­թյու­նը ճա­նա­պարհ է դե­պի մաք­րա­գոր­ծում, դե­պի փր­կու­թյուն։ Այդ դեպ­քում ցա­ծում է մնում չա­րի ու բա­րու հա­վեր­ժա­կան կռի­վը։
«Մի բան էլ ի­մա­ցեք. լա­վա­գույն­նե­րից լա­վա­գույն գառն են մա­տա­ղա­ցու կար­գում,- հոգևոր ի­մաս­տա­սի­րու­թյան լույ­սի տակ է մեկ­նա­բա­նում հե­ղի­նա­կը կա­տար­վա­ծը։
Հա­զա­րա­վոր­նե­րի մի­ջից են փնտ­րում և բյու­րա­վոր­նե­րի մի­ջից են գտ­նում։
Ա­նար­ժան­նե­րին դար­ձի բե­րե­լու ճա­նա­պար­հին ար­ժա­նա­վո­րին հասց­ված հար­վա­ծը ա­ռա­վել քան խրա­տա­կան է։
Օրհ­նյա­լի կո­րուստն ա­ռա­վել ող­բա­լի է, քան ետ­նա­յի­նի­նը։ Իսկ այդ ող­բը կե­նա­րար զո­րու­թյուն ու­նի։ Գե­ղե­ցի­կի դժ­բախ­տու­թյու­նը ա­ռա­վել գթա­բեր է, քան ան­գե­ղի­նը... Ով դա­տա­պարտ­ված է տա­ռա­պան­քի, նա դա­տա­պարտ­ված է նաև ո­ղոր­մա­ծու­թյան»։
«Լոշ­տակ Հրեշ­տա­կը», ո­րի ըն­թեր­ցա­նու­թյունն սկս­վում է պարզ ու թեթև հո­րին­ված­քի խոս­տու­մով, դե­պի նո­րա­ծին մա­նուկն ու­նե­ցած զվար­ճա­լի հե­տաք­րք­րու­թյամբ, հան­կարծ վե­րա­ճում է հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կու­թյան մտա­հո­գու­թյան, ո­րը մարդ­կու­թյան եր­թի մշ­տա­կան ու­ղե­կիցն է, սա­կայն՝ լու­ծում­նե­րի կա­րոտ։ Այն, ինչ ա­րել է Հա­կոբ Սո­ղո­մո­նյա­նը, քայլ է այդ ճա­նա­պար­հին, իս­կա­պես, գե­ղե­ցիկ ու ու­սու­ցո­ղա­կան քայլ՝ նաև գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան տի­րույ­թում։ Նա ինքն է բարձ­րաց­նում հար­ցը, և ինքն էլ պա­տաս­խա­նում՝ ե­րե­սով դե­պի մարդ­կու­թյան այն բնա­կա­վայ­րերն ու կենտ­րոն­նե­րը, որ­տեղ քնն­վել են նույն հար­ցե­րը, սա­կայն դեռևս ո­չինչ չի փոխ­վել։ Ա­հա, որ­դու ան­սո­վոր հի­վան­դու­թյամբ մտա­հոգ հայ­րի­կի հար­ցը օգ­նու­թյան ե­կած հեր­թա­կան բժշ­կին կամ բժշ­կա­պետ Նո­բին.
«-Իսկ դուք փաս­տա­թուղթ ու­նե՞ք,- տա­րօ­րի­նակ հյու­րի տես­քից ու խոս­քե­րից շփոթ­ված՝ ա­սաց հայ­րի­կը։
-Օֆ, է­լի նույն բա­նը,- մի տե­սակ միան­գա­մից հոգ­նե­լով՝ մրմն­ջաց հյու­րը,- հա­զար տա­րի նույ­նը։ Այս աշ­խար­հի վրա չի փոխ­վում ո­չինչ։ Ա­հա՝ Տի­բեթ, Շու­մեր, Հի­մա­լայ, Ե­գիպ­տոս, Մի­ջա­գետք, Ա­րա­րատ, Ա­թենք, Հռոմ, Ե­րու­սա­ղեմ, Բաղ­դադ, Օքս­ֆորդ, Սոր­բոն և այլն. ո՞­րը կհա­ճեք։
-Խնդ­րեմ, խնդ­րեմ, հա­մե­ցեք,- ան­հաս­կա­նա­լի նշան­նե­րով ծածկ­ված մա­գա­ղաթ­նե­րի, ոս­կե­րիզ հա­վա­տար­մագ­րե­րի և ժա­մա­նա­կա­կից դիպ­լոմ­նե­րի ստ­վար տր­ցա­կը տա­րա­կու­սած զն­նե­լով՝ ա­սաց է՛լ ա­վե­լի շփոթ­ված հայ­րի­կը»։
Լոշ­տակ, ա­հա մա­նուկ, որ չի լքել իր հրեշ­տա­կին, կամ հրեշ­տակն ին­քը չի լքել նրան՝ տես­նե­լով, որ նա լավ է զգում, երբ ի­րեն ծա­ղիկ է զգում, թի­թեռ կամ՝ եր­գի հն­չյուն։Հենց նա էլ մար­դու այն տե­սակն է, որ գթա­սիրտ է ու կա­րեկ­ցող, ուս­տի հենց նա է այն օ­րի­նա­կը, որ աշ­խար­հին գթասր­տու­թյան օ­րի­նակ­ներ է ցույց տա­լու, իսկ դա հնա­րա­վոր է հա­մա­պա­տաս­խան պայ­ման­նե­րի առ­կա­յու­թյամբ, ո­րը հե­ղի­նա­կը գտել է երկ­րա­շար­ժից ա­ռա­ջա­ցած պայ­ման­նե­րի մեջ։ Հե­ղի­նակն աշ­խա­տե­լիս իր առջև ա­նընդ­հատ զգա­ցել է ըն­թեր­ցո­ղի ներ­կա­յու­թյու­նը և իր յու­րա­քան­չյուր մտ­քի հետևում լսել նրա հար­ցադ­րու­մը ու տվել պա­տաս­խա­նը. «Եվ մի՞­թե խա­բեու­թյուն չէ դա՝ ընտ­րյալ-տա­ռա­պյա­լի ա­ռաս­պե­լը։ ՈՒ՞ր է գրա­վա­կա­նը...
-Գրա­վա­կա՞ն եք ու­զում. ա­հա­վա­սիկ ա­պա­ցույ­ցը՝ որ­դիդ հրեշ­տակ»։
Եր­կիր մո­լո­րա­կի ճա­կա­տա­գիրն ու հայ ժո­ղովր­դի դե­րը նրա­նում։ Հե­տաքր­քիր, գտն­ված սյու­ժեն ներ­կա­յաց­նե­լու ու­րույն մտա­ծո­ղու­թյամբ հա­գե­ցած գիր­քը նրանց հա­մար է, ով­քեր գո­նե ո­րոշ չա­փով թո­թա­փել են նյու­թի ծանր բեռն ու կա­րող են հա­վա­տալ մար­դու ստ­վե­րում խա­ղա­ցող լույ­սին։
Ի վեր­ջո, ե­թե Լոշ­տա­կի հրեշ­տակ ու­նե­նա­լու մա­սին վկա­յել են նրա ան­ստ­վեր ա­կանջ­նե­րը, հե­ղի­նա­կի հա­մո­զու­մը, այ­նուա­մե­նայ­նիվ, այն մա­սին է, որ մար­դու կյան­քում հնա­րա­վոր է, որ տե­սա­նե­լի նման վկա­յու­թյուն­ներ չլի­նեն, բայց ան­տե­սա­նե­լի լույս կա յու­րա­քան­չյու­րի մեջ, ո­րը պետք է փնտ­րել, հետևից գնալ, արթ­նաց­նել, ինչ­պես դա ա­րե­ցին Լոշ­տա­կի ծնող­նե­րը։ Նրանք, այդ ճամ­փան բռ­նող­նե­րը, կապ­րեն երկ­րի վրա՝ «մարդ մնա­ցող մարդ­կանց հետ տա­ռա­պե­լու և հա­նուն մար­դու տա­ռա­պե­լու բո­վում», նաև՝ հա­ջոր­դը, այս գր­քում նկա­րագր­ված ե­րեք հե­րոս­նե­րից հե­տո։
Ֆե­լիքս ԲԱԽ­ՉԻ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 2594

Մեկնաբանություններ